Իրական Հայաստանի գաղափարախոսության նախագծով հետաքրքրված քաղաքացիներին հրավիրում եմ Կառավարություն՝ նախագիծն անկաշկանդ մթնոլորտում քննարկելու. վարչապետ

Իրական Հայաստանի գաղափարախոսության նախագծով հետաքրքրված քաղաքացիներին հրավիրում եմ Կառավարություն՝ նախագիծն անկաշկանդ մթնոլորտում քննարկելու. վարչապետ

 

Սիրելի քաղաքացիներ, նախորդ շաբաթ հրապարակեցի Իրական Հայաստանի գաղափարախոսության նախագիծը, որն այս օրերին լայնորեն քննարկվում է սոցիալական ցանցերում, մամուլում, հանրության շրջանում։
 
Կարևոր եմ համարում քաղաքացիների հետ Նախագծի անմիջական քննարկումները։ Այդ մասին ասված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ֆեյսբուքի էջում:
 
«Նման քննարկմամբ հետաքրքրված քաղաքացիներին, 20-30 հոգանոց խմբերով, հրավիրում եմ Կառավարություն՝ Նախագիծն անկաշկանդ մթնոլորտում քննարկելու։
 
Ձևավորեք Ձեր խմբերը և հանդիպման հայտն ուղարկեք [email protected] էլ. փոստի հասցեով՝ կցելով հանդիպմանը մասնակցելու ցանկություն ունեցող քաղաքացիների անվանական ցանկը։
 
Հանդիպման հայտ կարող եք ներկայացնել նաև անհատապես, և Ձեզ հանդիպման կհրավիրենք՝ 25-30 հոգանոց խմբեր ձևավորելով։ Մինչ հանդիպում։
 
Հ.Գ.- 70 հոգանոց և ավելի մեծ խմբեր ձևավորելու դեպքում ինքս կայցելեմ Ձեր բնակավայր՝ Նախագիծը քննարկելու»,- նշված է գրառման մեջ։
 
Հետևեք մեզ նաև Տելեգրամում