Մեր նպատակն է կայուն զարգացման միջոցով նպաստել Հայաստան եկող այցելուների թվի ավելացմանը․ Վահան Քերոբյան

Մեր նպատակն է կայուն զարգացման միջոցով նպաստել Հայաստան եկող այցելուների թվի ավելացմանը․ Վահան Քերոբյան

Մարտի 3-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Զբոսաշրջության կոմիտեի գործընկերների հետ հանդիպում է ունեցել միջազգային դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է նախարարը։

«Մեծապես կարևորում եմ զբոսաշրջության դերը երկրի տնտեսության զարգացման գործում և վստահ եմ, որ նմանատիպ հանդիպումները հնարավորություն են տալիս Հայաստանի զբոսաշրջային ներուժը լավագույնս ներկայացնելու աշխարհին։ Մեր նպատակն է կայուն զարգացման միջոցով նպաստել Հայաստան այցելուների թվի ավելացմանը, ներքին զբոսաշրջության խթանմանը և զբոսաշրջային առաջարկների բազմազանեցմանը»,-ասված է գրառման մեջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում