Ստամբուլ է մեկնել Հայաստանի կանանց բռնցքամարտի թիմը. կմասնակցեն աշխարհի առաջնությանը
Այսօր Ստամբուլ է մեկնել Հայաստանի կանանց բռնցքամարտի թիմը:
ՀԱՕԿ լրատվական ծառայության փոխանցմամբ, կազմում ընդգրկված են Գայանե Տեր – Բարսեղյանը / 48 կգ /, Անուշ Գրիգորյանը / 50 կգ /, Եկատերինա Սիչևան / 54 կգ / և Անի Հովսեփյանը / 70 կգ /: Պատվիրակության կազմում, գլխավոր մարզիչ , ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի հետ են նաև մարզիչ Հակոբ Մելքոնյանը և բժշկուհի Ռոզա Հովհաննիսյանը:
Ստամբուլում մեր մարզուհիները կմասնակցեն մայիսի 9 –ին սկսվող կանանց բռնցքամարտի աշխարհի առաջնությանը, որը կավարտվի մայիսի 20 –ին: Հաջորդ օրը պատվիրակությունը կվերադառանա հայրենիք:
Կարծիքներ