ՌԴ-ն վերականգնում է ավիահաղորդակցությունը ևս 4 երկրի հետ

ՌԴ-ն վերականգնում է ավիահաղորդակցությունը ևս 4 երկրի հետ

Ռուսաստանը հանում է Ֆինլանդիայի, Վիետնամի, Հնդկաստանի և Կատարի քաղաքացիների համար մուտքի սահմանափակումները։ Այս մասին ասվում է Ռուսաստանի կառավարության կայքում։

«Եվս չորս երկրների ՝ Ֆինլանդիայի, Վիետնամի, Հնդկաստանի և  Կատարի քաղաքացիների համար վերացվում են Ռուսաստան մուտքի սահմանափակումները, որոնք սահմանվել են կորոնավիրուսի տարածման պատճառով»,- ասված է հաղորդագրության մեջ:

Համապատասխան կարգադրությունը ստորագրել է վարչապետ Միխայիլ Միշուստինը։

Նշված երկրների հետ ավիահաղորդակցությունը կվերսկսվի հունվարի 27-ին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ կորոնավիրուսի համաճարակի պատճառովՌուսաստանը երկարացնում է Մեծ Բրիտանիայի հետ ավիահաղորդակցության դադարեցումը մինչև 2021 թվականի փետրվարի 1-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում