Իրաքում կախաղան են հանել ահաբեկչության համար դատապարտված երեք տղամարդու
Իրաքում կախաղան են հանել ահաբեկչության համար դատապարտված երեք տղամարդու, հայտնել է AFP-ն՝ հղում անելով անվտանգության ծառայություններում իր աղբյուրին։
«Ահաբեկչության դեմ պայքարի մասին օրենքի 4-րդ հոդվածով դատապարտված երեք անձինք երկուշաբթի օրը մահապատժի են ենթարկվել Նասիրիայի կենտրոնական բանտում»,- AFP-ին հայտնել է աղբյուրը՝ ցանկանալով անհայտ մնալ։
2005-ի օրենքը մահապատիժ է նախատեսում բոլորի համար, ովքեր դատապարտվել են «ահաբեկչության» մեղադանքով, ինչը կարող է ներառել ծայրահեղական խմբավորմանը անդամակցություն, նույնիսկ եթե ամբաստանյալները չեն դատապարտվել որեւէ կոնկրետ արարքի համար: Իրավապաշտպան խմբերը կարծում են, որ մահապատիժներն օգտագործվել են քաղաքական դրդապատճառներով:
Կարծիքներ