Փաշինյանի որոշմամբ նոր նշանակում է արվել ՀՀ վարչապետի աշխատակազմում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 22-ին որոշում է ստորագրել նոր նշանակման մասին: Որոշման մեջ ասվում է.
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի N 564-Լ որոշման N 1 հավելվածի 10-րդ կետի 5-րդ ենթակետը՝
Պետրոս Մարտիրոսյանին նշանակել վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար»:
Կարծիքներ