ԿԳՄՍՆ-ն ցավակցություն է հայտնել Գագիկ Գինոսյանի մահվան կապակցությամբ

ԿԳՄՍՆ-ն ցավակցություն է հայտնել Գագիկ Գինոսյանի մահվան կապակցությամբ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ցավակցություն է հայտնել ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և ղեկավար Գագիկ Գինոսյանի մահվան կապակցությամբ:

«ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ցավով տեղեկացնում է, որ 2024 թ․ փետրվարի 6-ին 58 տարեկանում կյանքից հեռացել է Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ, ազգագրական պարերի մասնագետ, ՀՀ ԿԳՄՍՆ «Գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոնի» պարուսույց, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և ղեկավար Գագիկ Մարտիրոսի Գինոսյանը։

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը իր խորին վշտակցությունն է հայտնում Գագիկ Գինոսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին և գործընկերներին, նրա արվեստը գնահատողներին և երկրպագուներին:

Գագիկ Գինոսյանի հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունների մասին կտեղեկացվի լրացուցիչ»,- ասված է նախարարության ֆեյսբուքյան գրառման մեջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում