ԵՄ-ն վերահաստատել է Հայաստանի իսկական բարեկամն ու գործընկերը լինելու հանգամանքը
Եվրոպական Միույթունը վերահաստատել է, որ Հայաստանի Հանրապետության իսկական բարեկամն ու գործընկերն է և պարտավոր է շարունակել աջակցել եվրաինտեգրման բարեփոխումների ուղին ընտրած Հայաստանին:
Այս մասին ասված է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում Եվրոպական խորհրդարանի պատվիրակության ղեկավար Անդրյուս Կուբիլիուսի և վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Գայանե Աբրահամյանի համատեղ հայտարարության մեջ:
«2020 թվականի մարտին ԵՄ-ն արագորեն արձագանքեց COVID-19-ի բռնկմանը Հայաստանում և մոբիլիզացրեց ինչպես տարածաշրջանային, այնպես էլ երկկողմ օգնության փաթեթները: ԵՄ-ն պարտավոր է շարունակել աջակցել Հայաստանին և Արեւելյան գործընկերության այն երկրներին, որոնք ընտրել են եվրաինտեգրման բարեփոխումների ուղին: Կա մի ասացվածք, որ ճգնաժամի ընթացքում դուք կիմանաք, թե ով է ձեր իրական ընկերները: COVID-19 պանդեմիան հենց այնպիսի ճգնաժամ է, որը հաստատում է, որ ԵՄ-ն Հայաստանի իսկական բարեկամն ու գործընկերն է։ Մենք համոզված ենք, որ այս գործընկերությունը լուսավոր ապագա ունի երկու կողմերի՝ և Հայաստանի, և ԵՄ-ի համար»,- նշված է հայտարարության մեջ:
Հայտարարությունում ասված է նաև, որ Արևելյան գործընկերության տարածաշրջանը Եվրոպայի մասն է և մնում է աշխարհառազմավարական գերակայություն Եվրոպական Միության համար։ Եվրոպական Միությունն ավելի քան 3 մլրդ եվրո է հատկացրել ԵՄ-ի հետ ընդհանուր հարևանության երկրների համար, որից 962 միլիոնը կուղղվի Արևելյան գործընկերության տարածաշրջան, ներառյալ՝ Հայաստան:
Կարծիքներ