5-րդ զորամիավորման զորամասերի բուժծառայության պետերի հետ անցկացվել է հավաք-խորհրդակցություն
Ապրիլի 28-ին ՀՀ ՊՆ կենտրոնական ենթակայության և 5-րդ զորամիավորման զորամասերի բուժծառայության պետերի հետ անցկացվել է հավաք-խորհրդակցություն։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից, քննարկվել են բուժծառայության կազմակերպման, մարտական գործողությունների վարման ընթացքում զորքերին անհրաժեշտ օգնության ցուցաբերման, բժշկական հետազոտությունների և բուժտարհանման կազմակերպման հարցեր։
Կարծիքներ