Մոսկվան և Բաքուն տնտեսական համագործակցության մասին արձանագրություն են ստորագրել
Մոսկվայում Ադրբեջանի և Ռուսաստանի տնտեսական համագործակցության մասին արձանագրություն է ստորագրվել: Այս մասին տեեկացնում է minval.az կայքը` հղում տալով Ադրբեջանի կառավարության հաղորդագրությանը:
Արձանագրությունը ստորագրվել է ապրիլի 27-ին կայացած միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստի արդյունքներով:
Հանդիպմանը մասնակցում էին հանձնաժողովի համանախագահներ՝ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի և Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի գլխավորած պատվիրակությունները:
Նշվել է, որ այս տարվա առաջին եռամսյակում Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունն աճել է 2% -ով:
Հանդիպմանը քննարկվել են օրակարգային հարցեր, հաջողությունները և համագործակցության հեռանկարները առևտրի, տնտեսական, տրանսպորտի, էներգետիկայի, գյուղատնտեսության, հումանիտար ոլորտներում և այլն:
Կարծիքներ