Սաակաշվիլին կրկին խոստանում է վերադառնալ Վրաստան
Վրաստանի 3-րդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, անդրադառնալով ընդդիմության և իշխանության համաձայնագրին, նշել է, որ Վրաստան է վերադառնալու այս տարվա աշնանը՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության ժամանակ, հայտնում է Ալիք Մեդիան։
Նրա խոսքով՝ համաձայնագրի կետերից մեկով, որում ասվում է, որ եթե «Վրացական երազանք» կուսակցությունը 2021 թվականի աշնանը ՏԻՄ ընտրությունների ժամանակ ստանա 43 տոկոսից պակաս աջակցություն Վրաստանում 2022 թվականին կնշանակվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, փաստացի երկրում նշանակվում է հանրաքվե:
«Ես այս հանրաքվեից առաջ նախապես կգամ Վրաստան, ֆիզիկապես կլինեմ ձեզ հետ միասին, ինչ ռիսկի գնով էլ սա լինի: Ես անպայման կլինեմ այդ գործընթացի մասնակիցը»,- ասել է Սաակաշվիլին:
Նա նաև կոչ է արել «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամներին Նիկա Մելիայի ազատ արձակումից հետո ստորագրել Միշելի փաստաթուղթը և մտնել խորհրդարան:
Կարծիքներ