Հունաստանի ափերին 8 մետր երկարությամբ կետի մարմին է հայտնաբերվել
Հունաստանի Պիրեյ քաղաքի (մեծությամբ երրորդը երկրում) ափերի մոտ սատկած կետի հսկայական մարմին է հայտնաբերվել: Ինչպես փոխանցում է Greek City Times-ը, այս մասին հայտնել են տեղի նավահանգստի ղեկավարությունից:
Ինչպես հաղորդվում է, ափամերձ ջրերում հայտնաբերված կենդանու մարմնի երկարությունը հասնում է 8 մետրի: Կետին հայտնաբերած անձինք անմիջապես տեղյակ են պահել տեղի քաղաքային իշխանությանը, որն էլ արագ արձագանքման խումբ է ուղարկել՝ կետի մարմինը ջրից դուրս բերելու համար:
Նշվում է, որ ծովային արարծի մարմինը տեղափոխվել է թաղման համար նախատեսված վայր: Կետի տեսակն ու սատկեու պատճառը հստակ չի պարզվել:
Կարծիքներ