Առողջության համար ամենավտանգավոր երեք դիետաները

Առողջության համար ամենավտանգավոր երեք դիետաները

Որոշ մարդիկ նիհարելու համար տարբեր դիետաներ են պահում, որոնք կարող են տալ եւ՛ կարճաժամկետ, եւ՛ երկարաժամկետ արդյունք եւ շատ թանկ նստել օրգանիզմի վրա: Ներկայացնում ենք առողջության համար ամենավտանգավոր 3 դիետաները:

Խմելու դիետա

Այսօր հայտնի են շատ դիետաներ, որոնց ժամանակ չի կարելի պինդ սնունդ օգտագործել եւ կարելի է խմել միայն տարբեր խմիչքներ: Խնդիրն այն է, որ միայն հյութերով եւ այլ խմիչքներով նման «սնունդը» բացասաբար է ազդում ստամոքսի, աղիքների եւ ատամների վրա:

Կաղամբի դիետա

Համարվում է, որ երկու շաբաթվա ընթացքում կաղամբով ապուր ուտելը կօգնի նիհարել: Այո, հնարավոր է, ձեզ հաջողվի նիհարել, սակայն դիետայի դադարեցումից հետո ձեզ մոտ, հավանաբար, մարսողական խնդիրներ կառաջանան:

Սպիտակուցային դիետա

Նման դիետան ենթադրում է մեծ թվով կենդանական սպիտակուցի կիրառում՝ միս, պանիր, ձու, կաթնամթերք: Ընդ որում, անհրաժեշտ է բացառել ածխաջրերը, այդ թվում նրանք, որոնք պարունակվում են բանջարեղենի, մրգերի, ամբողջահատիկ մթերքների մեջ: Առողջության համար ոչ մի լավ բանի դա չի հանգեցնի: Ամենայն հավանականությամբ, ձեզ մոտ կբարձրանա արյան մեջ խոլեստերինի մակարդակը, իսկ օրվա ընթացքում էներգիա քիչ կլինի:

Եթե ցանկանում եք նիհարել, ապա պետք չէ դրա համար որեւէ դիետա պահել. պարզապես հիշեք, որ ավելորդ քաշից ազատվելու համար պետք է կալորիաների դեֆիցիտ ստեղծել, այսինքն՝ օգտագործել ավելի քիչ, քան ծախսում եք: Փորձեք առավելագույնս հավասարակշռված սնվել՝ առողջությունը չվնասելու համար:    

Հետևեք մեզ նաև Տելեգրամում