Հնդկաստանում 50-ից ավելի լրագրող է ձերբակալվել կորոնավիրուսի դեմ կառավարության պայքարը քննադատելու համար
Հնդկաստանի կառավարությունը փորձում է լռեցնել մեդիա դաշտի այն ներկայացուցիչներին, որոնք հրապարակավ քննադատում են կորոնավիրուսի համաճարակի դեմ իշխանությունների վարած քաղաքականությունը, գրում է The Guardian-ը՝ մանրամասնլով, որ ձերբակալվել է ավելի քան 50 լրագրող:
«Նրանց մեծ մասն անկախ լրագրողներ են, որոնց ձերբակալելով՝ կառավարությունը հղում է հետևյալ «մեսիջը»՝ մեր աշխատանքը չի կարելի լուսաբանել բացասական լույսի ներքո»,-ասել է լրագրող Օմ Շարման, որի դեմ ևս ապատեղակատվություն տարածելու վերաբերյալ մեղադրանքն է ներկայացվել:
Շարման մանրամասնել է, որ ինքն իրավապահների ուշադրության կենտրոնում է հայտնվել, երբ ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասել է, որ համընդհանուր արգելափակումների ֆոնին մարդիկ սովի են մատնվել:
Պարբերականը նշում է, որ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի՝ համաճարակի դեմ վարած պայքարն աճող քննադատության ներքո է: Նրան մեղադրում են վարակի տարածումը չզսպելու համար:
Այժմ Հնդկաստանն աշխարհում երրորդ տեղն է զբաղեցնում վարակակիրների թվով: Երկրում գրանցվել է վարակման 1,58 մլն դեպք:
Կարծիքներ