Ուկրաինան մարտին կստանա 3,5 միլիարդ եվրո օգնություն. Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Ուկրաինան մարտին կստանա 3,5 միլիարդ եվրո օգնություն. Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան փետրվարի 24-ի առավոտյան ժամանել են Կիև։ «Մենք այսօր Կիևում ենք, որովհետև Ուկրաինան Եվրոպա է։ Գոյատևման այս պայքարում վտանգված է ոչ միայն Ուկրաինայի ճակատագիրը։ Սա նաև Եվրոպայի ճակատագիրն է»,- գրել է Ֆոն դեր Լայենը X-ի իր էջում։

Նրա խոսքով՝ մարտին Ուկրաինան 3,5 միլիարդ եվրոյի չափով նոր օգնություն կստանա Եվրամիությունից։ Ուկրաինայի պատերազմի երրորդ տարելիցին Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ Կիև են եկել նաև Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիսթերսոնը, Լիտվայի և Լատվիայի նախագահներ Գիտանաս Նաուսեդան և Էդգարս Ռինկևիչսը, Էստոնիայի կառավարության ղեկավար Կրիստեն Միշենը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում