Սպիտակ տունը շարունակում է նախապատրաստվել Բայդենի Սաուդյան Արաբիա այցին
Սպիտակ տունը շարունակում է ծրագրել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի այցը Սաուդյան Արաբիա։ Այս մասին կիրակի ՏԱՍՍ-ին հայտնել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչը։
Ավելի վաղ Axios պորտալը, վկայակոչելով իսրայելական աղբյուրներ, հայտնել էր, որ հուլիսի կեսերին սպասվում է Բայդենի այցը Իսրայել և Պաղեստին, որից հետո նա կմեկնի Սաուդյան Արաբիա։ Այցը թագավորություն, ըստ Axios-ի, նախատեսված է հուլիսի 15-ին, սակայն պորտալի աղբյուրները նշել են, որ ուղեւորությունների ժամանակացույցը դեռ կարող է փոխվել։ «Մենք շարունակում ենք ծրագրել ուղևորություն դեպի Իսրայել և Սաուդյան Արաբիա: Մենք դեռ չենք կարող հաստատել ուղևորության վերաբերյալ լրացուցիչ մանրամասներ, բայց մենք հնարավորինս շուտ կհայտարարենք», - ՏԱՍՍ-ին հայտնել են Ազգային անվտանգության ծառայությունից:
«Ուղևորությունը Սաուդյան Արաբիայի, Իսրայելի և Մերձավոր Արևելքի այլ երկրների հետ կարևոր օրակարգի համատեքստում է: Այս օրակարգն ուղղված է Ամերիկայի ժողովրդի համար արդյունքների հասնելուն, ինչպես նաև պատերազմներին վերջ դնելուն և դիվանագիտության կիրառմանը Մերձավոր տարածաշրջանում կայունություն ապահովելու համար»,- հավելել է ամերիկացի պաշտոնյան։
Շաբաթ օրը Բայդենն ասել է, որ դեռ վերջնական որոշում չի կայացրել Սաուդյան Արաբիա իր հնարավոր այցի վերաբերյալ։
Կարծիքներ