Հայաստանից Ուկրաինա ժամանող ուղևորները այլևս կարիք չունեն ինքնամեկուսացվելու կամ ՊՇՌ թեստ անցնելու

Հայաստանից Ուկրաինա ժամանող ուղևորները այլևս կարիք չունեն ինքնամեկուսացվելու կամ ՊՇՌ թեստ անցնելու

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի դրական դինամիկան, սեպտեմբերի 4-ից Ուկրաինայի առողջապահության նախարարությունն առաջին անգամ Հայաստանը դասել է այսպես կոչված “կանաչ” երկրների կատեգորիային: Այս մասին տեղեկացրին Ուկրաինայում ՀՀ դեսպանությունից:

«Սա նշանակում է, որ Հայաստանից Ուկրաինա ժամանող ուղևորները` նրանք ովքեր, ըստ Ուկրաինայի նախարարների կաբինետի օգոստոսի 26-ի որոշման իրավունք ունեն մուտք գործելու երկիր, այլևս կարիք չունեն ինքնամեկուսացվելու կամ COVID-19-ի ՊՇՌ թեստ անցնելու` այն պայմանով, որ վերջին 14 օրվա ընթացքում եղել են ՀՀ-ում կամ կանաչ գոտու այլ երկրում։Միևնույն ժամանակ, ուժի մեջ է մնում COVID-19-ը ծածկող ապահովագրություն ունենալու պարտադիր պահանջը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում