Ավարտվել են Հրազդան-Վերին Աղբյուրակ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները
Ավարտվել է Հ-5 (Հ-6)-Նոր Գեղի-Արգել-Արզական-Հրազդան հանրապետական նշանակության ավտոճանապարհի՝ Հրազդան-Վերին Աղբյուրակ հատվածի հիմնանորոգման աշխատանքները:
ՏԿԵ նախարարությունից հայտնում են, որ «Հրազդանի ՃՇՇՁ» ԲԲԸ-ի կողմից կատարվել են հողային աշխատանքներ‚ տեղադրվել է երկշերտ ասֆալտբետոնե ծածկ (10 սմ)‚ անվտանգության տարրեր‚ իրականացվել են այլ աշխատանքներ։
Նշված հատվածը վերջին անգամ հիմնանորոգվել էր 1980-ական թվականներին։ Հիմնանորոգումը կատարվել է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։
Կարծիքներ