ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել հասարակական ակցիաների վերաբերյալ

ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել հասարակական ակցիաների վերաբերյալ

ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Այսօր Կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց տեղի ունեցած հասարակական ակցիայի ընթացքում մի խումբ անձինք բախում են հրահրել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների հետ, ինչի հետևանքով ոստիկանության զորքերի 2 ծառայող տեղափոխվել է բուժհաստատություն։

5 անձ խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին:

Կրկին հորդորում ենք, հասարակական ակցիաների ընթացքում դրսևորել բացառապես իրավաչափ վարքագիծ և ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին»։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում