Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ տեղի ունեցած հրմշտոցի արդյունքում 5 մարդ բերման է ենթարկվել
«Դիմադրության» շարժման անդամների և ոստիկանության միջև Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ տեղի ունեցած հրմշտոցի արդյունքում 5 մարդ բերման է ենթարկվել:
Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրին, որ քաղաքացիները բերման են ենթարկվել խուլիգանություն կատարելու համար:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից էլ տեղեկացրին, որ մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խմբերն արդեն իսկ գտնվում են ոստիկանության համապատասխան բաժնում՝ բերման ենթարկված անձանց իրավունքների իրացման խնդիրները վերհանելու և պաշտպանությունն ապահովելու համար։
Կարծիքներ