Հատուկ փորձել են մեր խաչի նշանը վիրավորել ու մեզ հուսահատեցնել. Պարգև Սրբազան

 Հատուկ փորձել են մեր խաչի նշանը վիրավորել ու մեզ հուսահատեցնել. Պարգև Սրբազան

Գիտեք, որ երեկ Ամենափրկիչ եկեղեցուն վերևից խոցեցին և վնասեցին, երբ որ Ռուսաստանից երեք թղթակիցներ գտնվում էին այնտեղ։ Անօդաչուն խփեց խաչաձև պատուհանի հենց մեջտեղով։ Հատուկ փորձել են մեր խաչի նշանը վիրավորել ու մեզ հուսահատեցնել։ Միջազգային տերրորի ձեռագիր է սա, և մենք դա շատ լավ հասկանում ենք։ Այո, մեր դեմ շատ ուժեղ են պայքարում։ Այո, ուժերն անհավասար են, բայց մենք կատաղի դիմադրում ենք։ Մեր գործն արդար է, և յուրաքանչյուր պետության սրբազան պարտքն է պաշտպանել իր Հայրենիքը։ Մենք ենք, մեր Աստված և մեր բանակը։ Մեզ պետք են ազգային միաբանություն, համազգային աղոթք, հզոր կամք և անսասան ոգի։ Այս ամենը ունեն մեր զինվորները։ Պարգև Սրբազան

Հետևեք մեզ նաև Տելեգրամում