Լոռու մարզի Վանաձոր քաղաքում գազ չի լինելու

 Լոռու մարզի Վանաձոր քաղաքում գազ չի լինելու

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 27-ին ժամը 11․00-13․00-ն կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Խնձորուտ» թաղամասի 5-րդ փողոցի, 5-րդ փողոցի 1-ին և 2-րդ փակուղիների, «Խնձորուտ» թաղամասի 4-րդ և Սասունցիների փողոցների, Երևանյան խճուղու թիվ 94-ից 98-ը ներառյալ առանձնատների, ժամը 11.00-ից մինչև ժամը 14.00-ն՝ Վահագնաձոր և Եղեգնուտ գյուղերի, ժամը 10.00-ից մինչև ժամը 16.00-ն՝ Արարատի մարզի Տափերական գյուղի գազամատակարարումը:

Ինչպես տեղեկացրին «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերության հասարակայնության և ԶԼՄ-ներիի հետ կապերի ծառայությունից, լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում