Չինաստանում 70 միլիոն տարվա դինոզավրերի հազվագյուտ բրածոներ են հայտնաբերվել
Չինաստանի արեւելքում գտնվող Ցզյանսի նահանգում գիտնականները ձվադրող դինոզավրերի հազվադեպ մնացորդներ են հայտնաբերել: «Սինհուան» հայտնում է, որ գտածոյի տարիքը մոտ 70 միլիոն տարեկան է:
Սա տրոպոդների ընտանիքի չափահաս դինոզավրի քարացած մնացորդ է: Գտածոն ներառում է դինոզավրի կմախք, սաղմերով ձվեր եւ բույն: Երկու մետրանոց դինոզավրը, նշում է գործակալությունը, ընկած է ձվերի կույտի վրա այնպես, ինչպես ժամանակակից թռչունները, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ինչպես նշել է Յունանի համալսարանի գիտաշխատող Բի Շունդունը, որի խոսքերը մեջբերում է գործակալությունը, գտածոն թույլ է տալիս ավելի լավ հասկանալ տրոպոդների ընմտանիքի դինոզավրերի ձվերից դուրս գալու գործընթացը: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ձվում պարունակվող սաղմերը գտնվում են զարգացման տարբեր փուլերում, ինչը վկայում է ոչ սինխրոն ձվադրման մասին:
Կարծիքներ