Նյու Յորքում կօրինականցնեն ռեկրեացիոն մարիխուանայի վաճառքը

Նյու Յորքում կօրինականցնեն  ռեկրեացիոն մարիխուանայի վաճառքը

Նյու Յորքի օրենսդիրներին հաջողվել է համաձայնության գալ նահանգում ռեկրեացիոն մարիխուանայի վաճառքի հարցի շուրջ, հաղորդում է PA Media-ն:

Առնվազն 14 խոշոր նահանգներ արդեն թույլ են տալիս բնակիչներին ձեռք բերել մարիխուանա հանգստի եւ զվարճանքների համար, ոչ միայն բժշկական օգտագործման համար, սակայն Նյու Յորքի նախորդ ջանքերը վերջին տարիներին հաջողության չէին հասել:

Դեմոկրատները, որոնք ներկայում կազմում են մեծամասնություն նահանգի օրենսդիր ժողովում, դարձրել էին այդ օրենքի ընդունումը որպես առաջնահերթություն այս տարի, իսկ դեմոկրատ նահանգապետ Էնդրյու Կուոմոյի վարչախումբը հաշվել է, որ վերջնարդյունքում օրինականացումը կարող է նահանգում եկամտաբերությունը բարձրացնել ամեն տարի 350 միլիոն դոլարով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում