ԼՂ-ում պայթյունի վայրից մինչև օրս հայտնաբերվել է 170 աճյուն և մասունք
Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստում տեղի ունեցած աղետի տարածքում փրկարարական խմբերը շարունակում են իրականացնել որոնումներ։
Այս մասին հայտնում են ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:
«Մինչ օրս նույն տարածքից հայտնաբերվել և դատաբժշկական փորձաքննության բյուրո է տեղափոխվել` ընդհանուր 170 աճյուն և մասունք, իսկ անձնական իրերը` օպերատիվ շտաբ։
Աճյուններն ու մասունքները կտեղափոխվեն Հայաստանի Հանրապետություն` ԴՆԹ միջոցով ինքնությունները պարզելու համար»,-ասված է հայտարարությունում:
Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում վառելիքի պահեստում սեպտեմբերի 25-ին պայթյուն էր տեղի ունեցել: Կան զոհեր ու վիրավորներ: Պահեստի պայթյունից հետո սանիտարական ավիացիայով Լեռնային Ղարաբաղից Հայաստան տարհանվել են այրվածքներով քաղաքացիներ:
Կարծիքներ