ՀՀ-ում ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպանատների զգուշացումները նոր չեն, ԱՄՆ-ինը սեպտեմբերի 13-ի թարմացումն է, Ֆրանսիայինն էլ սեպտեմբերի 20-ի հայտարարության թարմացումն է
Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն այսօր իր աշխատակիցներին և նրանց ընտանիքի անդամներին արգելել է Հայաստանի որոշ վայրեր այցելել, եթե այցը կենսական կարևորություն չունի:
Դեսպանությունը որպես այս որոշման դրդապատճառ է նշել սեպտեմբերի 13-14-ը հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններով՝ նշելով, որ որոշ տեղերում ռիսկն ավելացել է:
Նշենք, որ ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը նույն սեպտեմբերի 13-ի հայտարարությունն է, պարզապես թարմացված տարբերակով, իսկ Ֆրանսիայի դեսպանատան հայտարարությունը արվել է սեպտեմբերի 20-ին։
Կարծիքներ