Տավուշում երիտասարդ տղամարդն արջի զոհ է դարձել

Տավուշում երիտասարդ տղամարդն արջի զոհ է դարձել

Ապրիլի 4-ին համագյուղացիների հետ Աճարկուտ գյուղի անտառ սինդրիկ հավաքելու գնացած 33-ամյա լուսաձորցին արջի զոհ է դարձել։

Անտառ գնացածները բաժանվել են, երեկոյան լուսաձորցին անտառի պայմանավորված տեղում չի ներկայացել։ Համագյուղացիները որոնել, հայտնաբերել են նրա խոշտանգված մարմինը։

Ինչպես գրում է «Հայկական Ժամանակը»` անտառապահները պատմել են, որ անտառի այդ հատվածում քոթոթների հետ ապրող արջ կա։

Արջի զոհ դարձած լուսաձորցին երկու անչափահաս երեխա ուներ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում