Հայաստանը փրկարարներ կուղարկի Թուրքիա և Սիրիա
Հայաստանը պատրաստվում է փրկարարներ ուղարկել Թուրքիա և Սիրիա՝ երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքներին օգնելու նպատակով:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ կառավարությունից՝ նշելով.
«Ինչպես վարչապետը հայտնել է, Հայաստանը պատրաստ է համապատասխան օգնություն տրամադրել Թուրքիային և Սիրիային: Այս ուղղությամբ այժմ կազմակերպչական աշխատանքներ են ընթանում, խոսքը նաև փրկարարներ ուղարկելու մասին է»:
Ավելի վաղ «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում արված գրառման մեջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Հայաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել:
Կարծիքներ