Ավստրալիան ևս 100 մլն դոլարի օգնություն կտրամադրի Ուկրաինային
Ավստրալիան Ուկրաինային կտրամադրի 100 միլիոն դոլար ընդհանուր գումարով օգնության հերթական փաթեթը Այս մասին Լվովում հայտարարել է Ավստրալիայի պաշտպանության նախարարության ղեկավար և երկրի փոխվարչապետ Ռիչարդ Մարլզը՝ Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
«Այսօր մենք հայտարարում ենք Ուկրաինային 100 միլիոն դոլար արժողությամբ օգնության նոր փաթեթի մասին», - ասել է նախարարը ABC հեռուստաալիքի հաղորդմամբ։ Ինչպես բացատրեց Մարլը, «Սրանից 50 միլիոն դոլարը կուղղվի փոքր հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգերի գնմանը», ևս 30 միլիոն դոլարը՝ անօդաչու սարքերի գնմանը, «մնացածը կծախսվի տարբեր ապրանքների վրա՝ փչովի նավակներից մինչև սաղավարտներ և այլն»: Նա հավելել է, որ Ուկրաինային կտրամադրվի նաև «օդ-ցամաք բարձր ճշգրտության զինամթերք»:
Կարծիքներ