SMS-ով խախտման մասին ծանուցումը չի փոխարինում էլեկտրոնայինին. ինչպես օգտվել 20 տոկոսի բոնուսային համակարգից
Roadpolice.am համակարգում էլեկտրոնային ծանուցումն ակտիվացնելու դեպքում տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված իրավախախտումներով գոյացած պարտավորությունները հնարավոր է վճարել 20 %-ով պակաս:
Կարևոր է իմանալ, որ 20 տոկոս բոնուսային բաղադրիչի կիրառման էլեկտրոնային ծանուցման եղանակը չի փոխարինում SMS ծանուցմանը:
Օրինակ, եթե տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված իրավախախտումներով պետք է նշանակվեր 10 հազար դրամ տուգանք, ապա այն էլեկտրոնային ծանուցման եղանակով ստանալու դեպքում կկիրառվի բոնուսային նվազեցում, տուգանքի չափը կկազմի 8000 դրամ:
Կարծիքներ