Ուկրաինան և Դանիան ռազմական համագործակցության հուշագիր են ստորագրել
Ուկրաինան և Դանիան համագործակցության հուշագիր են ստորագրել, որի շրջանակներում սպառազինություն կգնվի Ուկրաինայի զինված ուժերի համար․ հայտնել են Ուկրաինայի պաշտպանության նախարարությունից:
«Պաշտպանական գնումների գործակալությունը և Դանիայի պաշտպանության նախարարության գնումների և լոգիստիկայի կազմակերպությունը (DALO) ստորագրել են փոխըմբռնման և պաշտպանական գնումների ոլորտում համագործակցության հուշագիր», - ասվում է հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է ուկրաինական ռազմական գերատեսչության Telegram-ալիքում:
Կարծիքներ