Կարսի գյուղերից մեկում առատ տեղումների հետևանքով տներն անցել են ձյան տակ
Կարս նահանգի Սուսուզ շրջանի Գյոլբաշ գյուղում առատ ձյան տեղումների և բքի հետևանքով բնակիչների տներն անցել են ձյան տակ։
Անանցանելի են դարձել մի շարք ճանապարհներ։ Նշվում է, որ ձյան շերտի բարձրությունը հասել է 2 մետրի։
Այս մասին գրում է Ermenihaber-ը։
«Գարնանն էինք սպասում, բայց նորից ձմեռ եկավ»,- ասել են տեղի բնակիչները։
Նշվում է, որ ջերմաստիճանը հասնում է մինուս 7-ի, իսկ բարձրադիր հատվածներում տեղումները թեթևակի ընդհատումներով դեռ շարունակվում են։
Փակ ճանապարհներին ձնամաքրման աշխատանքներ են իրականացվել և ճանապարհը բացվել է փրկարարական ջոկատաների օժանդակությամբ։
Կարծիքներ