ԱՄՆ-ում ևս մեկ նախագահի արձան է ապամոնտաժվել

ԱՄՆ-ում ևս մեկ նախագահի արձան է ապամոնտաժվել

ԱՄՆ իշխանությունները ապամոնտաժել են Ամերիկայի 26-րդ նախագահ Թեոդոր Ռուզվելտի արձանը։ Այն 80 տարի առաջ տեղադրվել է Ամերիկյան պատմության թանգարանի շենքի դիմաց։ Այս մասին հայտնում է CNN-ը` հղում անելով թանգարանի ներկայացուցչին:

Բրոնզաձույլ արձանի ապամոնտաժման աշխատանքները սկսվել են երեքշաբթի և ավարտվել են հինգշաբթի երեկոյան։

Թանգարանի ներկայացուցիչը նշել է, որ ապամոնտաժումն արժեցել է շուրջ 2 մլն դոլար։ Նա նշել է, որ ապամոնտաժման մասին որոշումը համաձայնեցվել է պատմական հուշարձանների պահպանության մասնագետների հետ։

Արձանն ապամոնտաժելու որոշումը կայացվել է 2020-ի հունիսին, քաղաքական գործիչների արձանների դեմ պայքարի շրջանակներում։ Այս ակցիան ԱՄՆ-ում սկիզբ է առել աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահից հետո։

Թանգարանի տնօրինությունն այդ ժամանակ դիմել էր քաղաքային իշխանություններին արձանն ապամոտաժելու առաջարկով։ Այն հավանության է արժանացել։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում