Ծառի ճյուղերը քամուց ընկել են կայանված ավտոմեքենայի վրա, վնասել էլեկտրալարերը և գազատար խողովակը

Մայիսի 17-ին` ժամը 14:29-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ավշար գյուղի Չարենցի փողոցի տներից մեկի դիմաց գտնվող ծառի ճյուղերը քամուց ընկել են ճանապարհին կայանված ավտոմեքենայի վրա, փակել ճանապարհը, վնասել էլեկտրական լարերը և գազատար խողովակը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները մասնատել են ծառի ճյուղերը, հեռացրել ճանապարհից և ավտոմեքենայի վրայից։
Կարծիքներ