Kicker․ Կեյտան հնարավոր է հեռանա Լիվերպուլից

Kicker․ Կեյտան հնարավոր է հեռանա Լիվերպուլից

«Լիվերպուլը» նախատեսում է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք բերել Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Տիագո Ալկանտարային:

Այնուամենայնիվ, իսպանացուն գնելու համար անհրաժեշտ միջոցներ գտնելու համար «կարմիրները» պատրաստ են բաժանվեն հիմնական կազմի խաղացողներից որևէ մեկից:

Ըստ Kicker-ի, «Լիվերպուլի» ղեկավարությունը պատրաստ է վաճառել կիսապաշտպան Նաբի Կեյտայի տրասնֆերը: Գվինեացի 25-ամյա կիսապաշտպանը երկու տարի է անցկացրել «Լիվերպուլի» կազմում՝ այդ ընթացքում մասնակցելով Պրեմիեր լիգայի 43 խաղի, խփել էչորս գոլ և կատարել չորս գոլային փոխանցում:

Կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 40 միլիոն եվրո, իսկ ակումբի հետ նրա պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2023 թվականի ամառ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում