Ցավակցում եմ բարեկամ երկրի ժողովրդին․ Ալեն Սիմոնյանը գրառում արեց Իրանի դեսպանատանը բացված սգո մատյանում
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Հայաստանում Իրանի դեսպանատանը հարգանքի տուրք մատուցեց ուղղաթիռի վթարի հետևանքով զոհված Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի, ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և նրանց ուղեկցող այլ պաշտոնյաների հիշատակին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԺ նախագահը գրառում արեց դեսպանատանը բացված սգո մատյանում։
Լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահը ցավակցություն հայտնեց Իրանի բարեկամ ժողովրդին՝ տեղի ունեցածի կապակցությամբ։
«Շատ ցավալի իրադարձություն է, ես պատիվ եմ ունեցել հանդիպում ունենալ թե՛ նախագահի, թե՛ արտաքին գործերի նախարարի հետ։ Նրանք և՛ մեր երկրի համար, և՛ տարածաշրջանի համար շատ ակտիվ աշխատանք և ջանքեր էին դնում։ Շատ ցավալի է, ցավակցում եմ բարեկամ երկրի ժողովրդին՝ այս շատ անսպասելի և անհասկանալի իրադարձության հետ կապված։ Արդեն երևի գիտեք, որ հաջորդիվ նախատեսվում էր նախագահի այցը Հայաստան, դա մեզ համար շատ կարևոր էր, ու հիմա մենք նույնպես շատ ցավում ենք՝ այս ողբերգության հետ կապված»,- ասաց Սիմոնյանը։
Սգո մատյանում գրառում է արել նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
Կարծիքներ