LME. Գունավոր մետաղների գներ
Լոնդոնի մետաղների բորսայի մարտի 8-ի առևտրային նստաշրջանի արդյունքում գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար սահմանվել են հետևյալ գները.
Ալյումինի գինը նվազել է 0.64%-ով և կազմել 2163.50 դոլար, պղնձի գինն աճել է 2.44%-ով և կազմել 8971.00 դոլար, կապարի գինը նվազել է 1.53%-ով և կազմել 2001.00 դոլար, նիկելի գինը նվազել է 0.28%-ով և կազմել 16145.00 դոլար, անագի գինն աճել է 2.32%-ով և կազմել 24250.00 դոլար, ցինկի գինն աճել է 0.49%-ով և կազմել 2765.00 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 27117.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 52610.00 դոլար:
Գների չափման միավորը տոննան է:
Կարծիքներ