Փարիզում չեղարկվել է Վալենտին Յուդաշկինի ցուցադրությունը Նորաձևության շաբաթվա շրջանակներում

Փարիզում չեղարկվել է Վալենտին Յուդաշկինի ցուցադրությունը Նորաձևության շաբաթվա շրջանակներում

Փարիզի Նորաձևության շաբաթվա շրջանակներում ռուս դիզայներ Վալենտին Յուդաշկինի վիրտուալ նորաձևության ցուցադրությունը չեղարկվել է այն պատճառով, որ մոդելավորողը չի արտահայտվել Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության գործողությունների դեմ։ Այս մասին կիրակի հայտնել է Agence France-Presse-  ը՝ վկայակոչելով Բարձր նորաձևության ֆեդերացիայի նախագահ Ռալֆ Տոլեդանոյին։

«Եթե նա (Յուդաշկինը,- նշում է ՏԱՍՍ-ը) կասկածներ հայտներ ուկրաինական պատերազմի վերաբերյալ, դժվար կլիներ նրան հեռացնել ծրագրից»,- ասել է Տոլեդանոն AFP-ին։

Յուդաշկինը, ի թիվս այլ բաների, ռուսական բանակի համազգեստի դիզայներներից է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում