Կամերային երաժշտական թատրոնի շենքում այլևս ներկայացումներ չեն խաղալու

Կամերային երաժշտական թատրոնի շենքում այլևս ներկայացումներ չեն խաղալու

Կամերային երաժշտական թատրոնի շենքում այլևս ներկայացումներ չեն խաղալու։

«Սիրելի հանդիսատես,

Մեր թատրոնի շենքում այլևս ներկայացումներ չենք խաղալու:

Գործունեության 33 տարիների ընթացքում մեր թատրոնն ունեցել է բազում նվաճումներ, մեծ պրեմիերաներ, հյուրախաղեր և ,ամենակարևորը, վայելել է հանդիսատեսի մեծ սերն ու համակրանքը:

Մենք Ձեր և Ձեր փոքրիկների կյանքի մի մասն էինք, իսկ դուք մեր... և այսօր մենք փակվում ենք:

ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 8-ի № 1472-Ա որոշման համաձայն «Պետական կամերային երաժշտական թատրոն» ՊՈԱԿ-ը միացման ձևով վերակազմակերպվում է և միանում է «Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն» ՊՈԱԿ-ին:

Թատրոնի շենքի տարածքը փոխանցվում է սիմֆոնիկ նվագախմբին, որպես փորձասենյակ:

Վստահ ենք, որ մեր թատրոնի տաղանդաշատ երիտասարդ դերասաններին դեռ կտեսնեք մեծ բեմերում»,- ասվում է թատրոնի ֆեյսբուքյան էջում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում