Բայդենն արգելել է Նիկարագուայի կառավարության ներկայացուցիչների մուտքը ԱՄՆ

Բայդենն արգելել է Նիկարագուայի կառավարության ներկայացուցիչների մուտքը ԱՄՆ

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը Նիկարագուայի կառավարության ներկայացուցիչներին արգելել Է մուտք գործել Միացյալ Նահանգներ՝ որպես միջոց լատինամերիկյան այս պետությունում մարդու իրավունքների եւ ժողովրդավարության ճնշման պատճառով:

Բայդենի համապատասխան հրամանագրում նշվում Է, որ ի շահ ԱՄՆ-ի երկրում կսահմանափակվի եւ կկասեցվի որպես միգրանտներ եւ ոչ միգրանտներ նախագահ Դանիել Օրտեգայի գլխավորությամբ Նիկարագուայի կառավարության անդամների, ներառյալ նախագահի կնոջ եւ փոխնախագահ Ռոսարիո Մուրիլիոյի մուտքը: Բացի այդ, փաստաթուղթը նույնպիսի պատժամիջոցներ Է սահմանում նրանց նկատմամբ, «ովքեր ձեւակերպում, իրականացնում եւ շահ են ստանում այն քաղաքականությունից եւ գործողություններից, որոնք վնաս են հասցնում ժողովրդավարական ինստիտուներին եւ խոչընդոտում են Նիկարագուայի վերադարձին ժողովրդավարությանը»:

Նշվում Է, որ արգելքը տարածվում Է Օրտեգայի կառավարության բոլոր անդամների եւ ընտրված մյուս պաշտոնատար անձանց, ներառյալ քաղաքապետերի, ինչպես նաեւ այն անձանց կանանց ու երեխաների վրա, ում արգելել են մուտք գործել:

Այս քայլը ձեռնարկվել Է այն բանից հետո, երբ Նիկարագումայում նախագահական ընտրություններում հաղթանակ տարավ գործող ղեկավար Դանիել Օրտեգան: Նա իշխանությունում Է գտնվում 14 տարի:

Բայդենն ընտրություններից անմիջապես հետո հայտարարել Է, որ Նիկարագուայում ընտրությունները չեն եղել ո՛չ ազատ, ո՛չ արդարացի, ո՛չ ժողովրդավարական: Նիկարագումայում նախագահի ընտրություններն ու խորհրդարանի ընտրություններն անցկացվել են նոյեմբերի 7-ին: Նախագահ Դանիել Օրտեգան վերընտրման Է հասել չորրորդ ժամկետն անընդմեջ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում