Բայդենի կլիմայական հարցերով բանագնացը կայցելի Լեհաստան

Բայդենի կլիմայական հարցերով բանագնացը կայցելի Լեհաստան

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կլիմայի վերաբերյալ հատուկ ներկայացուցիչ Ջոն Քերին հուլիսի 11-ին կժամանի Վարշավա՝ հանդիպելու իր լեհ գործընկերների հետ։ Համապատասխան հայտարարությունը կիրակի օրը տարածել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը։

«Նախագահի կլիմայի հարցերով հատուկ ներկայացուցիչը հուլիսի 11-ից 13-ը կմեկնի Վարշավա՝ հանդիպելու Լեհաստանի կառավարության գործընկերների հետ, շնորհակալություն հայտնելու Լեհաստանին Ուկրաինային աջակցության համար և ամրապնդելու համագործակցությունը կլիմայական ճգնաժամի և Եվրոպայի էներգետիկ անվտանգության հարցերում»,- ասվում է հայտարարության մեջ։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում