«Արարատ»-ը այսուհետ կգլխավորի Վարդան Բիչախչյանը
Շիրակ ֆուտբոլային ակումբի «Ֆեյսբուքյան» էջից տեղեկանում ենք, որ Երևանի «Արարատ» Ֆուտբոլային ակումբը այսուհետ գլխավորելու է Վարդան Բիչախչյանը։
Հայտարարության մեջ մասնավորապես ասված է․
Մեր մարզիչը կգլխավորի Երևանի «Արարատ»-ը։
Սիրելի երկպագուներ, ձեզ ենք ներկայացնում՝ Վարդան Բիչախչյանի հրաժեշտի խոսքերը:
«Սիրելի Շիրակցինե՛ր, առաջարկ եմ ստացել գլխավորելու Հայաստանի ֆուտբոլի մյուս լեգենդար ակումբը` «Արարատ»-ը։ Անկեղծությամբ պետք է խոստովանեմ, որ առաջարկությունն ընդունել եմ մեծ դժվարությամբ, որը բացառապես պայմանավորված էր մեր հարազատ «Շիրակ» ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու հանգամանքով։ Ակումբ, որը ոչ միայն եղել է իմ ֆոտբոլային և մարզչական կարերիայի կայացման դարբնոցը, այլև դարձել է մի մեծ ու հարազատ ընտանիք, իր ներկայացուցիչների թասիբի ու աշխարհի լավագույն երկրպագուների շնորհիվ։
Խորին երախտագիտությունս եմ հայտնում «Շիրակ» ՖԱ-ի բոլոր ներկայացուցիչներին և երկրպագուներին՝ անմնացորդ աջակցության ու վստահության համար։ Շնորհակալությունս բոլոր նրանց ում հետ հպարտություն եմ ունեցել վայելելու «Շիրակ»-ի ցանկացած հաջողություն։
Մի քաղաք, մի ակումբ, մի զարկերակ․
Եվ ես միշտ լինելու եմ այդ զարկերակի մի մասինիկը»,- ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, Վարդան Բիչախչյանը թիմի գլխավոր մարզչի պարտականություններն ստանձնել էր 2011թվականին: Նրա գլխավորությամբ թիմը մշտապես հաջող ելույթներ է ունեցել:
Կարծիքներ