Մետրոյի 4 կմ ռելսերը արդեն հասել են Երևան
«4 կմ ռելսերը արդեն հասել են Երևան»,- այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ տեղեկացրեց Մետրոպոլիտենի տնօրեն Բաբկեն Սեդրակյանը` հավելելով, որ արդեն գնումների վարչություն են ուղարկել պայմանագրերը, որպեսզի վճարումները կատարեն, իսկ 32 հատ անվազույգերի հետ կապված նշեց, որ պետք է պայմանագիրն այսօր կնքեն, որպեսզի մատակարարը սկսի դրանց մատակարարումը։
Սեդրակյանը տեղեկացրեց, որ մինչև դեկտեմբերի 10-11-ը մատակարարումը կկատարվի, որպեսզի վերանորոգեն Հանրապետության հրապարակի մոտակայքի մնացած երկու շարժասանդուղքները։ Նրա խոսքով՝ հունվարին 3 շարժասանդուղքները հիմնավոր վերականգնված կլինեն։
Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց, թե 4 կմ ռելսերի տեղադրման աշխատանքները որքան կտևեն։ Սեդրակյանը հայտնեց, որ կատարվելու է փուլային տարբերակով և մոտ երկու ամիս կտևեն տեղադրման աշխատանքները։
Կարծիքներ