Դերասան Հովհաննես Ազոյանի սկանդալային հայտարարությունից հետո իրավապահները գործի են անցել. «Ժողովուրդ»

Դերասան Հովհաննես Ազոյանի սկանդալային հայտարարությունից հետո իրավապահները գործի են անցել. «Ժողովուրդ»

«ArmLur.am-ի տեղեկություններով՝ դերասան Հովհաննես Ազոյանի սկանդալային հայտարարությունից հետո իրավապահները գործի են անցել: Մասնավորապես, մեզ հասած տեղե­կությունների համաձայն՝ նրանք գտել են տարիներ առաջ Հովհաննես Ազոյանի բանակում չծառայելու մասով հարուցված քրեական գործը, որն էլ տարիներ առաջ կարճել էին:

Բանն այն է, որ իրավապահները տարիներ առաջ դերասանի՝ բանակում չծառայելու մեջ որոշակի ապօրինի տարրեր են հայտնաբերել և հարուցել են քրեական գործ, սակայն ավելի ուշ իրավապահ համակարգում որոշել են քրեական գործը կարճել՝ հաշվի առնելով, որ նա դերասան է և ներկա­յացնում է Հայաստանի Հանրապետությունը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում