Բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած

Բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած

Հոկտեմբերի 20-ին, ժամը 01:05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Տանձավեր գյուղի ցուցանակի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «KamAZ» մակնիշի բեռնատարը (վարոդ՝ Հ. Դ.) և «Howo» մակնիշի ավտոցիստեռնը (վարոդ՝ Ա. Օ., ծնված 1986 թ.). ավտոցիստեռնը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտամիջյան հատվածում: 

Փրկարարներն Ա. Օ.-ին դուրս են բերել խցիկից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները:
 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում