Պտղավանի համայնքապետը ֆուտբոլի դաշտի մոտ հայտնաբերել է Բագրատաշենի մաքսատան աշխատակցուհու կախված դին
Երեկ՝ հունիսի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում:
Այս մասին գրում է Ժամը 20:50–ի սահմաններում Պտղավան բնակավայրի բնակչ Կարեն Աբովյանը ահազանգել է ոստիկանության Նոյեմբերյանի բաժին և հայտնել, որ Պտղավան բնակավայրի ֆուտբոլի դաշտում դի կա կախված:
Ոստիկաններն ու քննիչները նշված բնակավայրի ֆուտբոլի դաշտի հարևանությամբ գտնվող կիսաքանդ պոմպակայանի առաստաղի ամրաձողից մետաղալարով կախված վիճակում հայտնաբերել են Պտղավան բնակավայրի բնակիչ, 57-ամյա Մարինա Վ.-ի դին:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Ըստ սկզբնաղբյուրի հաղորդած տեղեկությունների՝ ոստիկանություն ահազանգած Կ. Աբովյանը Պտղավան բնակավայրի վարչական ղեկավարն է, իսկ մահացածը աշխատում էր Բագրատաշենի մաքսատանը:
Կարծիքներ