Բայդենը հայտնել է, որ Տոկիո՝ Օլիմպիական խաղերի բացմանը կարող է մեկնել իր կինը

Բայդենը հայտնել է, որ Տոկիո՝ Օլիմպիական խաղերի բացմանը կարող է մեկնել իր կինը

Միացյալ Նահանգների նախագահի կինը՝ Ջիլլ Բայդենը, կարող է մեկնել Ճապոնիայի մայրաքաղաք՝ ամառային օլիմպիական խաղերի բացման արարողությանը: Այս մասին լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Սպիտակ տան մամուլի քարտուղարությանը:

«Մենք աշխատում ենք դրա վրա», – ասել է Բայդենը՝ պատասխանելով իր կնոջ՝ Տոկիո մեկնելու հավանականության մասին հարցին:

Հարկ է նշել, որ ԱՄՆ-ի առաջնորդը որոշել է չմեկնել օլիմպիական խաղերին: Նա երկրպագելու է ամերիկացի մարզիկներին՝ գտնվելով Վաշինգտոնում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում