Մոսկվայում «Քովիդ-19»-ի դեմ պատվաստման մասին կեղծ վկայագրեր տրամադրող 15 կազմակերպություն է բացահայտվել
Մոսկվայի իշխանությունները վերջին երկու շաբաթում 15 կազմակերպություն են բացահայտել մայրաքաղաքում, որոնք քաղաքացիներին կորոնավիրուսի դեմ պատվաստվելու կեղծ վկայականներ և QR-կոդեր են տրամադրել:
Այս մասին հայտնում է «Կոմերսանտ»-ը՝ վկայակոչելով Առևտրի և ծառայությունների մայրաքաղաքային վարչության ղեկավար Ալեքսեյ Նեմերյուկին: Նրա խոսքով՝ բոլորն, ովքեր նման կեղծ վկայագրեր են պատրաստում, քրեական պատասխանատվության են ենթարկվելու:
Ավելի վաղ մայրաքաղաքային ՆԳՆ-ն 24 քրեական գործ է հարուցել կեղծ վկայականներ պատրաստելու գործով: Դրանցից երեքն ուղարկվել են դատարան:
Հունիսին Մոսկվայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման դեպքերի աճ, ինչով պայամանավորված իշխանությունների որոշմամբ՝ մի շարք ոլորտների աշխատակիցներ պարտադիր պատվաստում պետք է անցնեն:
Հիշեցնենք, որ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի հրահանգով աշխատանքային միգրանտները մինչև հուլիսի 15-ը ևս պետք է պատվաստվեն:
Կարծիքներ