Լեհաստանում Մոդին հաստատել է պատրաստակամությունն՝ աջակցելու ռուս-ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորմանը
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին պատրաստ է աջակցել ռուս-ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսում հայտնել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը՝ Վարշավայում Հնդկաստանի վարչապետի հետ կայացած բանակցություններից հետո։
«Պարոն վարչապետը հաստատեց իր անձնական աջակցության հնարավորությունը (ռուս-ուկրաինական հակամարտությունը) խաղաղ, արդարացի և արագ ավարտին հասցնելու համար», - Տուսկի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։
Հնդկաստանի վարչապետը պաշտոնական այցով Վարշավա է ժամանել օգոստոսի 21-ին։ Նրա ուղևորության ծրագիրը նախատեսում է հանդիպումներ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի և նախագահ Անջեյ Դուդայի հետ։ Լեհաստան կատարած այցից հետո նա կմեկնի Կիև:
Կարծիքներ