«Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ի զտված ջուրը կթափվի օվկիանոս․ Ճապոնիայի կառավարությունը հավանություն է տվել
Ճապոնիայի կառավարությունը պաշտոնապես թույլատրել է «Ֆուկուսիմա-1» վթարային ատոմակայանից օվկիանոսը թափել ջրի զգալի մասը, հայտնում է Kyodo գործակալությունը։
«Ջրի ուտիլիզացիան հանդիսանում է շահագործումից ԱԷԿ-ի դուրսբերման անխուսափելի խնդիր»,-նշել է վարչապետ Յոսիհիդե Սուգան։
Ավելի վաղ գործարանի օպերատոր Tokyo Electric Power Company Holdings-ը հայտարարել էր, որ ջրի համար տեղը կավարտվի արդեն հաջորդ տարվա աշնանը։ Ներկայում զտված ջրի քանակն ատոմակայանում հավասար է 1․25 մլն տոննայի։
Ջրում, սակայն, մնում են տրիտիումի իզոտոպներ, որոնք տեխնիկապես հնարավոր չէ հանել։ Ճապոնիայում նշվում են, որ ջրի՝ օվկիանոս թափման ընթացքում այդ նյութի պարունակությունը կհամապատասխանի նորմային, որը սահմանված է ԱՀԿ-ի կողմից խմելու ջրի համար։
Վարչապետը վստահեցրել է, որ կառավարությունը կհետևի ընթացակարգի անվտանգությանը, ինչպես նաև ծովամթերքում ռադիոակտիվ նյութերի առկայությանը։
Կարծիքներ